Ամերիկացի դերասան Շոն Փենը կրկին եկել է Կիև և հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ, որին որոշ ժամանակ թողել է Օսկարի արձանիկը, հայտնում է Զելենսկու Telegram ալիքը։ Փետրվարի վերջից ի վեր սա Փենի առաջին այցը չէ Կիև. հաղորդվել է Ուկրաինայի մայրաքաղաք նրա երեք այցի և Զելենսկու հետ երկու հանդիպման մասին։
«Շոնն իր «Օսկար»-ի արձանիկը բերել է որպես մեր երկրի հաղթանակի հանդեպ հավատի խորհրդանիշ: Այն Ուկրաինայում կլինի մինչև պատերազմի ավարտը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավելվում է, որ Զելենսկին իր հերթին Փենին է հանձնել «Պատվոների համար» երրորդ աստիճանի շքանշան և շնորհակալություն հայտնել աջակցության և «աշխարհում Ուկրաինայի հանրաճանաչության համար»։ Հաղորդվում է նաև, որ Շոն Փենի անունը հավերժացել է Կիևի «Արիության պողոտայում», որտեղ օգոստոսին բացվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի անունով հուշատախտակը։