Հանրահայտ «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի Աստվածաշունչը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 440.000 դոլարով, գրում է Business Insider–ը։
Աստվածաշունչն առանցքային դեր ունի Ֆրենկ Դարաբոնտի ֆիլմում․ բանտապահ Նորթոնն այն նվիրում է գլխավոր հերոսին՝ հետևյալ բառերով․ «Փրկությունը ներսում է»։
Ֆիլմի գլխավոր հերոս Էնդի Դյուֆրեյնն այնտեղ էր պահում մուրճը։ Հենց այս գործիքի օգնությամբ է հերոսը կազմակերպում իր փախուստը։
Փորագրված խորշով Աստվածաշնչի պատճենը նկարահանման հրապարակում ընդամենը մեկ օրինակով էր:
Հիշեցնենք, որ «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի պրեմիերան կայացել է 1994 թվականին: Ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի՝ իր իսկ սցենարով նկարահանած ժապավենը պատմում է Էնդի Դյուֆրեյնի մասին, որն անարդարացիորեն դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ բանտում անցկացնելով գրեթե 20 տարի։