Օրեր առաջ Comedy Club-ի անդամ Գարիկ Խարլամովը հայտարարեց, որ լքում է նախագիծը։ Այժմ Պավել Վոլյայի հետ շոուն վարում է Անդրեյ Բեբուրիշվիլին: Իսկ այժմ Խարլամովի Instagram-ի էջում հայտնվել է մի տեսանյութ, որում Պավել Վոլյան, Մարինա Կրավեցը, Թիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը և ակումբի այլ անդամներ հայտարարել են, որ Գարիկ Խարլամովի հեռանալուց հետո հրաժարվում են աշխատել նախագծում։
«Курятник» տելեգրամյան ալիքը պաշտոնապես հայտնել է, որ դա կատակ է: «Մենք պաշտոնապես հայտարարում ենք՝ դա կատակ է։ Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ նկարահանումներ են եղել, որտեղ բոլոր հումորիստները միասին են եղել։ TNT-ն տեսահոլովակի միջոցով որոշել է գովազդել Բեբուրիշվիլիի մենահամերգը և հենց շոուն՝ նոր հաղորդավարի հետ։ Ուստի ոչ ոք չի հերքում լուրը, այլ ավելի շուտ կրակի վրա յուղ է լցնում։ Հաղորդվում է, որ Խարլամովը հեռացել է առանց սկանդալի և ապագայում կշարունակի համագործակցել ТНТ-ի հետ այլ նախագծերի շուրջ»,-գրում է «Курятник»-ը։