Սիլվեստր Ստալոնեն չեղարկված ամուսնալուծությունից հետո հայտնվել է հանրության մեջ կնոջ և դուստրերի հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիլվեստր Ստալոնեն չեղարկված ամուսնալուծությունից հետո հայտնվել է հանրության մեջ կնոջ և դուստրերի հետ

Դերասան Սիլվեստր Ստալոնեն ամուսնալուծությունից հետո հանրության մեջ է հայտնվել իր կնոջ՝ մոդել Ջենիֆեր Ֆլավինի և դուստրերի՝ Սոֆիայի և Սիստինի հետ։ Համապատասխան նկարները հայտնվել են Associated Press գործակալությունում։

Անցած չորեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Նյու Յորքի Regal Union Square կինոթատրոնում տեղի ունեցավ Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ «Թալսայի արքան» սերիալի պրեմիերան։ Դերասանին աջակցելու էին եկել նրա կինը՝ Ջենիֆեր Ֆլավինը և նրանց դուստրերը՝ 26-ամյա Սոֆիան և 24-ամյա Սիսթինը։

Բացի Սոֆիայից և Սիստինից՝ զույգն ունի 20-ամյա դուստր՝ Սքարլեթը։

Այս տարվա օգոստոսին լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Ջենիֆեր Ֆլավինը 25 տարվա պաշտոնական ամուսնությունից հետո ամուսնալուծության հայց է ներկայացրել Սիլվեստր Ստալոնեից՝ դերասանին մեղադրելով ընտանեկան բյուջեն վատնելու մեջ։ Ստալոնեն բացատրել է, որ իրենք գնացել են «տարբեր ուղղություններով», ինչպես նաև ընդգծել է, որ չի ծախսել իրենց համատեղ խնայողությունները։

Սակայն սեպտեմբերին Ստալոնեն սոցցանցերում հրապարակեց լուսանկար Ֆլավինի հետ՝ վերամիավորման մասին խոսակցությունների տեղիք տալով: Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ զույգը պաշտոնապես չեղարկել է ամուսնալուծությունը։