Թողարկվել է «Թագը» սերիալի հինգերորդ եթերաշրջանը: Գործողությունները տեղի են ունենում 1990-ականների սկզբին, երբ հանրությանը հայտնի են դառնում արքայադուստր Դիանայի բարդ հարաբերություններն արքայազն Չարլզի հետ։
Սերիալում կցուցադրվեն 1992 թվականի իրադարձությունները, որոնք թագուհին ինքնին անվանել է annus horribilis (լատիներեն նշանակում է «սարսափելի տարի»). Վինձորի ամրոցում տեղի ունեցած հրդեհի ընթացքում շենքում այրվել է ավելի քան 100 սենյակ։ Շենքի վերականգնման համար թագավորական ընտանիքը նույնիսկ ստիպված է եղել Բուքինգհեմյան պալատը բացել այցելելու համար։
Բացի այդ, հեռուստադիտողները կտեսնեն Չարլզի եւ Դիանայի ամուսնալուծության գործընթացը, Եղիսաբեթ II-ի այցը Ռուսաստան եւ նրա հանդիպումը Բորիս Ելցինի հետ, ինչպես նաեւ Լեյբորիստների եւ Թոնի Բլերի հաղթանակը 1997 թվականի ընտրություններում։
Քանի որ «Թագը» սերիալի իրադարձություններն ավելի են մոտ ժամանակաշրջանում են, սերիալը կրկին (երրորդ անգամ) փոխել է դերասանական կազմը։ Այժմ թագուհուն մարմնավորում է Իմելդա Սթոնթոնը, ով առավել հայտնի է Հարրի Փոթերում Դոլորես Ամբրիջի դերով, արքայազն Ֆիլիպին մարմնավորում է Կարիբյան ծովի ծովահեններից հայտնի Ջոնաթան Փրայսը, իսկ արքայադուստր Դիանային՝ ավստրալացի դերասանուհի Էլիզաբեթ Դեբիցկին: Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի եւ նրա կնոջ դերը մարմնավորելու են Անատոլի Կոտենեւը եւ Մարինա Շիմանսկայան։