Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ձմեռային շքեղ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Նազենին կրում է սեւ-սպիտակ հանդերձանք, որը համադրել է գեղեցիկ զարդերի ու աքսեսուարների հետ։ Նա ընդգծված շպարով է, մազերը հավաքված են։
«Էս ցրտող ձմռան օրերին մարդ ուզում է տաքուկ փաթաթվել իր սիրելի մարդուն ու խարույկի մոտ էդպես ժամերով նստել…
Կամ ուղղակի միասին անիմաստ նստել հեռուստացույցի մոտ՝ մի անկապ ֆիլմ նայելու ))
Կամ պարզ զրույցով ու բլինչիկ փափաթելով հյուսել իրենց երեկոն…
Հայերը քիչ են խոսում իրար հետ… Զույգերին նկատի ունեմ… չեն խոսում կամ հա կիսատ են ասում… մի տեսակ կիսաանկեղծ ու խմբագրված շփումով են ապրում…Ու էդպես մի ամբողջ կյանք:
Առավելապես՝ իներցիայով.. սովորության իներցիայով…
Որքան տարբեր են առհասարակ տղամարդու և կնոջ սիրո դրսևորումները..
Կինն իր գուրգուրանքով ու գործով հա ներկա, իսկ տղամարդը շատ դեպքերում լռությամբ եւ զուսպ…
Ու պարզ տեղերում իրար չհասկացող..
ու միևնույն է՝ հավերժ միմյանց փնտրող)…», – հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Նազենին։