Սիլվեստր Ստալոնեն հայտարարել է, որ Բրյուս Ուիլիսը դժվար ժամանակներ է ապրում աֆազիայի պատճառով
Advertisement 1000 x 90

Սիլվեստր Ստալոնեն հայտարարել է, որ Բրյուս Ուիլիսը դժվար ժամանակներ է ապրում աֆազիայի պատճառով

Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է, որ առողջական խնդիրների պատճառով իր գործընկեր Բրյուս Ուիլիսը «դժվար ժամանակներ է ապրում»։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ստալոնեի խոսքով՝ Բրյուսն այժմ շատ վատ է, որոշ ժամանակ նա առանց արտաքին աշխարհի հետ շփվելու կանցկացնի։

«Դա սպանում է ինձ։ Այնքան տխուր է»,- ասել է Ստալոնեն։

Մարտին Ուիլիսի նախկին կինը՝ Դեմի Մուրը, հայտարարեց, որ դերասանն առողջական խնդիրների պատճառով ավարտում է կինոկարիերան։ Արտիստի մոտ ախտորոշվել է աֆազիա՝ նյարդաբանական խանգարում, որը հանգեցնում է խոսքի խանգարման, իսկ որոշ դեպքերում՝ ազդում է մարդու կարդալու, գրելու եւ ուրիշի խոսքը հասկանալու ունակության վրա։

style.news.am