Մի քանի պարզ ճշմարտություն ծանր ժամանակներ ապրող հարաբերությունների մասին
Advertisement 1000 x 90

Մի քանի պարզ ճշմարտություն ծանր ժամանակներ ապրող հարաբերությունների մասին

Ահա մի քանի պարզ ճշմարտություն, որոնք ձեզ կօգնեն ազատվել հարաբերություններում սխալ քայլերից։

Որոշ հարաբերություններ ի վերուստ օրհնված են, որոշներն էլ կարող են ձեզ բաժին հասնել որպես դաս։ Այլ խոսքով՝ երբեք մի՛ զղջացեք, որ այս կամ այն մարդը ձեր կյանքում եղել է։

Ձեր կյանքի ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր մարդ ձեզ ինչ-որ բան է սովորեցնում։ Ոմանք ձեզ ստուգում են, մյուսներն՝ օգտագործում, երրորդները՝ սովորեցնում։ Բայց ամենակարեւորն այն է, որ կլինեն մարդիկ, որոնք ձեր կյանքն ավելի վառ կդարձնեն։

Երբ վրա են հասնում ծանր ժամանակներ, պատրաստ եղեք, որ ինչ-որ մեկը ձեզ կլքի։ Երբ ձեր կյանքում ամեն բան լավ է, ձեր ընկերները ձեր կողքին կլինեն։ Երբ ձեր կյանքում բարդ ժամանակներ են վրա հասնում, դուք հասկանում եք, թե ով է ձեր իրական ընկերը։ Սպիտակ օրերին դուք միշտ շրջապատված կլինեք տարբեր մարդկանցով, սակայն ուշադրություն դարձրեք նրանց, ովքեր ձեր կողքին են սեւ օրերին։ Հատուկ ուշադրություն դարձրեք նրանց, ովքեր ձեզ համար պատրաստ են շատ բան անել այն ժամանակ, երբ դուք դրա կարիքը չունեք։ Հենց այդ մարդիկ են ձեր իսկական ընկերները։

Կյանքը լի է կեղծ մարդկանցով։ Շատ հեշտ է հավատալ մարդուն, ով ասում է այն, ինչ դուք ուզում եք լսել։ Բայց երբ մարդիկ ձեզ ցույց են տալիս, թե ով են իրենք իրականում, հավատացե՛ք նրանց։ Որոշ մարդիկ հաճելի են միայն հանուն իրենց անձնական հարմարավետության։ Դրանք մարդկանց տեսակ են, որոնք զանգում են, երբ ինչ-որ բանի կարիք են ունենում, ձեզ օգնության են գալիս, երբ իրենց համար շահ են տեսնում։ Բայց դուք մեկ-երկու անգամ պետք է հիասթափվեք մտերիմներից, ընկերներից, որպեսզի երբ գտնեք ձեր կեսին կամ իսկական ընկերներին, կարողանաք գնահատել նրանց ըստ արժանվույն։

Մարդիկ հեշտությամբ կարող են կեղծել բառերը։ Երբ ձեզ ինչ-որ մեկն իրոք սիրում է, պարտադիր չէ, որ նա խոսի այդ մասին։ Դուք կարող եք դա հասկանալ նրա վերաբերմունքից։ Մի՛ մոռացեք, որ մեր արարքները մեր բառերից հնչեղ են։ Մարդը կարող է հազար անգամ ներողություն խնդրել կամ ասել «ես քեզ սիրում եմ»։ Բայց եթե նա ի վիճակի չէ դա ապացուցել, որ դրանք ուղղակի բառեր չեն, ապա չարժե նրան հավատալ։ Այդ պատճառով եթե բառերը հակասում են արարքներին, ուրեմն ձեզ խաբում են։

Որքան քիչ եք դուք շփվեք ոմանց հետ, այնքան արագ ձեր կյանքը կփոխվի դեպի լավը։ Մի՛ համաձայնեք ուղղակի լինել ինչ-որ մեկի պարապ ժամանակի խաղալիքը։ Եթե մարդիկ չեն կարող ձեզ համար ժամանակ գտնել հատկապես այն ժամանակ, երբ դուք դրա կարիքն ունեք, հիշե՛ք նրանք ձեր եղունգը չարժեն։

news.am