
Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ Նունեի հետ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում մայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ Արեւիկը հմայիչ կերպարում է։ Նա կրում է հետաքրքիր նախշերով զգեստ։ Մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ «Աշխարհին աշխարհի չափ շնորհակալ եմ, որ դու եկար», հրապարակմանը կից մեկնաբանություններում դստեր 2-ամյակը շնորհավորել է Արեւիկը։