«Ասում են՝ կանաչաչյա մարդիկ ավելի զգայուն են». Նազենի Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Ասում են՝ կանաչաչյա մարդիկ ավելի զգայուն են». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով բնական կերպարում։


«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Նազենին առանց շպարի է, նրա մազերն արձակված են։

«Խառնուխշտիկ բարի լու՜յս: Ասում են՝ կանաչաչյա մարդիկ ավելի զգայուն են եւ ուժեղ ինտուիցիա ունեցող․․․ Չգիտեմ, կարեւորը՝ մարդս մարդ լինի: Էստեղ ասացվածքներ ու խոսույթներ, դարձվածքներ կամ ժող. արտահայտություններ գրեք, օրինակ՝ մարդս մարդ լինի, մի բերան ասեիր, ասողին լսեղ է պետք․․․ Էշ մի մեռի գարուն կգա եւ այլն», – հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Նազենին։