Տեֆլոնային թավան քերծվածքներ ունենալու դեպքում միկրոպլաստիկի մեծ քանակությամբ մասնիկներ է արձակում, պարզել են Նյուքասլի ավստրալական համալսարանի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է Science of The Total Environment ամսագրում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, շատ չկպչող թավաներ պատված են պոլիտետրաֆտորէթիլենի շերտով, որն առավել հայտնի է Teflon ապրանքանիշով: Այս նյութը սահուն մակերես ունի, եւ սնունդը տապակելիս գործնականում չի կպչում այդ մակերեւույթին։ Միաժամանակ տեֆլոնը մեծ քանակությամբ օրգանիզմ ընկնելու դեպքում կարող է վնասակար ազդեցություն ունենալ մարդկանց վրա։ Միեւնույն ժամանակ, արտադրողները պնդում են, որ անձեռնմխելի տեֆլոնի մակերեսը անվտանգ է կերակուր պատրաստելու համար, բայց խստիվ արգելվում է այն քերծել կամ գերտաքացնել:
Գիտնականները որոշել են պարզել, թե որքան վտանգավոր է քերծվածքների առաջացումը տեֆլոնային թավայի վրա։ Պարզվել է, որ հինգ սանտիմետրանոց մեկ քերծվածքը հանգեցնում է միկրոպլաստիկի մինչեւ 2,3 միլիոն մասնիկների արտազատման մեկ ճաշի ընթացքում: Սա պարզվել է ռոմանովյան սպեկտրոսկոպիայի օգնությամբ: Միաժամանակ, մեծ քանակությամբ միկրոպլաստիկ մասնիկներ են ընկել նաեւ սննդի սիմուլյատորի վրա, հետեւաբար, իսկական սնունդ պատրաստելու դեպքում դրանք կերած կլինեին։
Օրգանիզմ ընկնելով՝ այդ մասնիկները երկար տարիներ չեն հեռանում այնտեղից: Թեեւ գիտնականները չունեն տեֆլոնի մասնիկների վնասի ճշգրիտ չափի վերաբերյալ համապարփակ տվյալներ, որոշ տեղեկությունների համաձայն՝ դրանք բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ: