Ամերիկացի դերասանուհի Սանդրա Բալոքը յոթ տարվա սիրավեպից հետո խզել է հարաբերությունները ընկերոջ՝ Բրայան Ռենդալի հետ, հայտնում է Radar Online-ը՝ հղում տալով իր աղբյուրին։
Ռանդալը տեղափոխվել է մոր հետ ապրելու համար, սակայն նա կապի մեջ է դերասանուհու որդեգրած երեխաների՝ 12-ամյա Լուիի եւ 10-ամյա Լեյլայի հետ։
Աղբյուրը լրատվականին հայտնել է, որ բաժանման պատճառը ամուսնության վերաբերյալ Բալոքի եւ Ռենդալի տեսակետների տարբերությունն է։
«Հայտնի է, որ Բրայանը ցանկանում էր օրինականացնել հարաբերությունները Սանդրայի հետ, սակայն նա դա անհրաժեշտ չէր համարում: Ժամանակի ընթացքում սա լուրջ խնդիր դարձավ»,- ասել է աղբյուրը:
Նշվում է, որ Բրայանը ցանկացել է ոչ միայն ամուսնանալ Սանդրայի հետ, այլեւ որդեգրել նրա երեխաներին, ինչը դերասանուհուն նույնպես շփոթեցրել է։ Բանն այն է, որ որդու՝ Լուիի խնամակալության համար դերասանուհին արդեն պայքարել է իր առաջին ամուսնու՝ հեռուստահաղորդավար Ջեսսի Ջեյմսի հետ, ուստի այժմ վախենում է, որ պատմությունը կարող է կրկնվել։