Անջելինա Ջոլիի հետ սկանդալային ամուսնալուծությունից ի վեր՝ սկսած 2016 թվականից, Բրեդ Փիթին էին վերագրում սիրավեպեր աշխարհի ամենախելացի և գեղեցիկ կանանց հետ։ Թեև Փիթի կյանքի մասին տեղեկություններ կորզելը հեշտ առաջադրանք չէ, քանի որ օսկարակիր դերասանն իսկապես գաղտնի ապրելակերպ է վարում, այնուամենայնիվ, տեղեկատվամիջոցների ներկայացուցիչներին հաջողվում է որոշ գաղտնիքներ բացահայտել: Գերմանացի մոդել Նիկոլ Պոտուրալսկու հետ աղմկահարույց հարաբերություններից մինչև գաղտնի ժամադրություններ սեքսուալ ֆեմինիստ Էմիլի Ռատակովսկու հետ…
Լուսանկարը՝ LEGION MEDIA
Եվ ահա նոր շրջադարձ: Օրեր առաջ լուսանկարիչները ֆիքսել են Բրեդ Փիթին և Ինես դե Ռամոնին Լոս Անջելեսում, Բոնոյի համերգի ժամանակ: Հաղորդվում է, որ զույգը միասին է ժամանել միջոցառմանը և հանդիպել Փիթի հայտնի ընկերների հետ, այդ թվում՝ Սինդի Քրոուֆորդին, Ռենդի Գերբերին և Շոն Փենին:
Ի՞նչ է հայտնի շքեղ թխահերի մասին, ով գրավել է հոլիվուդյան գլխավոր ամուրիի սիրտը։ Նա 29 տարեկան է, աշխատում է որպես առողջ ապրելակերպի մարզիչ և վերահսկում է Կալիֆոռնիայի բլուրների բնակիչների կենսակերպը: 2018 թվականին Ինեսն ամուսնացավ «Վամպիրները օրագիրը» հեռուստասերիալի դերասան Փոլ Ուեսլիի հետ, բայց շատ շուտով բաժանվեց իր աստղային ամուսնուց՝ անհաղթահարելի տարաձայնությունների պատճառով։
Լուսանկարը՝ GETTY IMAGES
Դե Ռամոնը երբեք չի փորձել բլոգեր լինել և չի ձգտել հանրաճանաչության։ Նա ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 1992թվականին: Ավարտել է ամերիկյան էլիտար միջնակարգ դպրոցը, իսկ ավելի ուշ ստացել է Ժնևի համալսարանի բակալավրի կոչում բիզնեսի կառավարման ոլորտում: Բայց շուտով հասկացել է, որ իր իսկական կիրքն առողջությունն է:
Ինեսը ոչ միայն գեղեցիկ է, այլև խելացի։ Օրինակ՝ նա ազատ տիրապետում է հինգ լեզուների՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն և իսպաներեն:
Չնայած այն հանգամանքին, որ Անջելինայի հետ սկանդալային բաժանումից ի վեր Փիթը շատ կանանց հետ է հանդիպել, դերասանը տատանվում է որևէ մեկի հետ լուրջ հարաբերություններ հաստատելուց, վախենալով, որ դա կարող է վնասել իր երեխաների հետ հարաբերություններին և բուն ամուսնալուծության գործընթացին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը