Ծրագրավորող Յուջի Նական՝ Սոնիկ ոզնու կերպարի ստեղծողներից մեկը, ձերբակալվել է Ճապոնիայում ինսայդերային առևտրի գործով, որում ներգրավված են Square Enix խաղային ընկերության նախկին աշխատակիցները։ Այս մասին հայտնում է Fuji News Network-ը։
Նշվում է, որ Նական համարվում է գաղտնի տեղեկություններ ստանալու հիման վրա բաժնետոմսերից եկամուտ ստանալու հանցավոր սխեմայի հանցակիցներից մեկը։
Սկանդալը կենտրոնացած է Square Enix-ի նախկին աշխատակից Թայսուկե Սազակիի շուրջ։ Նա իմացել է, որ «Aiming» ստուդիան ներգրավված է Dragon Quest Tact բջջային խաղի մշակման մեջ: Սազակին և Square Enix-ի մեկ այլ նախկին աշխատակից՝ Ֆումիակի Սուձուկին, իբր, գնել են 162,000 բաժնետոմս նախքան նախագծի մասին պաշտոնապես հայտարարվելը:
Ըստ քննիչների՝ Նական նույնպես, իբր, իմացել է «Aiming»-ի մասնակցության մասին և մինչև խաղի անոնսը գնել է 10000 բաժնետոմս։ Նական Square Enix-ի հետ աշխատել է Balan Wonderworld խաղի վրա 2018-ից 2021 թվականներին: