Մոդել Ջիջի Հադիդը լողազգեստով լուսանկար է ցուցադրել։ Նա կիսվել է համապատասխան կադրով Instagram-ի հետևորդների հետ:
27-ամյա Ջիջի Հադիդը սոցցանցերում հրապարակել է անցած ամառ արված նկարների շարք։ Հրապարակված լուսանկարներից մեկում մոդելը ներկայացել է երկկտոր վանդակավոր լողազգեստով։
«Մի քանի կորցրած ամառային բացիկներ: Չեմ կարող հավատալ, որ այս տարին այսքան արագ անցավ, շատ ցուրտ է դառնում»,- կադրին կից գրել է նա:
Ջիջի Հադիդի երկրպագուները հիացել են նրա սլացիկ կազմվածքով։ «Ինչպե՞ս կարող է նա այդքան հարթ որովայն ունենալ ծննդաբերությունից հետո», «Նա ավելի նիհար է, քան երբևէ», «Դու իրո՞ք մայրիկ ես», – գրել են հետևորդները մեկնաբանություններում։
Ջիջի Հադիդը դուստր Հեյին լույս աշխարհ է բերել 2020 թվականի սեպտեմբերին։ Մոդելը բաժանվել է դստեր հորից՝ One Direction խմբի նախկին անդամ Զեյն Մալիկից, 2021 թվականի հոկտեմբերին այն բանից հետո, երբ նրա մայրը՝ Յոլանդան, երգչին մեղադրել էր հարձակման մեջ։