Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի կինը՝ մոդել Հեյլի Բոլդուինը, նկարահանվել է կոսմետիկ ապրանքանիշի գովազդում։ Աստղը նոր գովազդային արշավից կադրեր է տարածել իր ինստագրամյան էջում։
Իր Rhode ապրանքանիշի գովազդային արշավի համար Հեյլի Բիբերը նկարահանվել է անկեղծ կերպարով: Մոդելը տեսախցիկի առաջ կեցվածք է ընդունել ատլասե վարդագույն ներքնազգեստով՝ ցուցադրելով իր պրեսսը։
Մի քանի ժամում Հեյլի Բիբերի հրապարակումը հավաքել է ավելի քան 50 հազար հավանում, իսկ ինքը՝ մոդելը, ստացել է բազմաթիվ հաճոյախոսություններ երկրպագուներից՝ «Գեղեցկուհի», «Շքեղ», «Դուք հրաշալի տեսք ունեք», «Անհավատալի գեղեցկություն», – գրել են նրանք: