
Sony Pictures Television-ը հայտարարել է «Սարդ-մարդ»-ի սփին-օֆֆի մեկնարկը հեռուստասերիալների ձեւաչափով։ Այս մասին հայտնում է IndieWire-ը։
Նախագիծը կկոչվի «Շելկ․ Սարդերի միություն»: Սյուժեի կենտրոնում կլինի Սիդնեյ Մունի պատմությունը, որին կծել է նույն սարդը, որը կծել էր նաեւ Փիթեր Փարքերը: Այս հերոսուհին արդեն կարճ ժամանակով հայտնվել է Marvel Cinematic Universe-ում՝ «Սարդ-մարդը։ Վերադարձ տուն» ֆիլմում։ Գեղարվեստական ֆիլմում Սինդիի դերը կատարել է դերասանուհի Թիֆանի Էսպենսենը։
Սերիալի դերասանական կազմի եւ արտադրության ժամանակացույցը դեռեւս հայտնի չէ, սակայն հայտնի է, որ շոուն նախ կցուցադրվի MGM+ առցանց ծառայության միջոցով (նախկինում՝ Epix), այնուհետեւ կստանա լրացուցիչ թողարկում Amazon Prime Video սթրիմինգում: