Արդեն պատմել ենք «Գնված երջանկություն» հեռուստասերիալի մասին, որն արդեն այսօր՝ ժամը 21:00-ին, Արմենիա պրեմիումի հեռուստադիտողների համար հասանելի կլինի: 20 մասից բաղկացած հեռուստասերիալում խաղում են Աբել Աբելյանը, Լևս Դավթյանը, Մարինկա Խաչատրյանը, Լուիզա Ներսիսյանը, Արթուր Նալբանդյանը, Կարինե Ջանուղազյանը, Մարիամ Ադամյանը, Հայկ Սարգսյանը, իսկ գլխավոր դերում Մերի Մակարյանն է, ով, ի դեպ, դրական կերպարում է:
«Մարմնավորում եմ ուժեղ աղջկա, ով սպասուհու կերպարում է հանդես գալիս: Նա խաբվում է սիրելիի կողմից, բայց այդ ամենը նրան չի կոտրում, փոխարենը կարողանում է վրեժխնդիր լինել»,- նշում է Մերին:
«Գնված երջանկություն» հեռուստասերիալի հիմքում մի աղջկա պատմություն է, ով հանգամանքների բերումով աշխատում է որպես սպասուհի, ում մարմնավորում է Մերի Մակարյանը:
Ամբողջությամբ՝ blognews.am