HBO-ն երկարաձգել է Մայք Ուայթի «Սպիտակ լոտոս» կատակերգական անթոլոգիան։ Այն կունենա երրորդ սեզոնը, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Այժմ ցուցադրվում է շոուի երկրորդ եթերաշրջանը: Գործողությունները տեղի են ունենում սիցիլիական հանգստավայրում (առաջին սեզոնը նվիրված էր Հավայան կղզիներից մեկին): Դերերումկազմում ընդգրկված են Ջենիֆեր Քուլիջը, Ջոն Գրիսը, Ֆ. Մյուրեյ Աբրահամը, Օբրի Պլազան, Թեո Ջեյմսը, Մայքլ Իմպերիոլին, Հեյլի Լու Ռիչարդսոնը եւ Թոմ Հոլանդերը։ Այս պահին հայտնի չէ, թե դերասաններից ով կմասնակցի երրորդ եթերաշրջանին։ Քուլիջը եւ Գրիսը միակ դերասաններն են, ովքեր նկարահանվել են շոուի առաջին դրվագներից:
Սեպտեմբերին «Սպիտակ լոտոսը» ստացել է «Էմմի» տասը արձանիկ՝ դառնալով այս տարվա մրցանակի ռեկորդակիրը հաղթանակների քանակով։