Բրիտանական պատմական «Զանգիր մանկաբարձուհուն» սերիալի դերասանուհի Ջենի Ագութերը դժգոհել է գործընկերոջ`Թոմի Քրուզի պահվածքից: Բրիտանական Mirror պարբերականին տված հարցազրույցում դերասանուհին նշել է, որ Քրուզը անընհատ փչացրել է նկարահանումները:
«Թոմ Քրուզը շարունակում է փչացնել մեր նկարահանումները՝ իր ուղղաթիռը վայրէջք կատարելով հենց այնտեղ, որտեղ մենք նկարահանում ենք: Ես կարող էի գնալ եւ խրատ տալ նրան, ինչպես միշտ. «Ներեք ինձ Թոմ, բայց տեսնում ե՞ք, մենք փորձում ենք նկարահանում իրականացնել: Ես չգիտեմ, թե ինչ ծրագիր ունեք, բայց արագ հեռացեք այստեղից ձեր ուղղաթիռով», – կատակել է Ագութերը:
Դրաման, անշուշտ, ոչ մի կապ չունի արկածային «Առաքելությունն անհնար է 8. մահացու հաշվարկ» ֆիլմի հետ, որի պրեմիերան նախատեսվում է 2024 թվականի ամռանը։
Բրիտանական պատմական դրամայի սյուժեն, որը սկսել է հեռարձակվել BBC One-ով 2012 թվականին, զարգանում է Լոնդոնի Իսթ Էնդում 1950-ականների վերջին եւ 1960-ականների սկզբին։ Այն պատմում է Նոննատի մենաստանում աշխատող մի խումբ մանկաբարձների սխրագործությունների մասին։