Ամերիկացի մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին կիսվել է անկեղծ կադրերով իր սեփական Inamorata Woman լողազգեստների բրենդի գովազդային արշավից։ Նկարահանումներից լուսանկարները հրապարակվել են բրենդի Instagram-ի պաշտոնական էջում։
Էմիլի Ռատակովսկին երկրպագուներին ցուցադրել է իր Inamorata Woman ապրանքանիշի նոր հավաքածուից լողազգեստ։ Նկարներում 31-ամյա մոդելը կեցվածք է ընդունել փոքրիկ մուգ շագանակագույն բիկինիով և բարձրակրունկ սանդալներով։ «Լավագույն լողազգեստը կատարյալ արևայրուքի համար»,- ասվում է գովազդային կադրի վերնագրում։
Մեկնաբանություններում Ռատակովսկու երկրպագուները հիացել են նրա արտաքինով։ «Աստվածուհի», «Սեքսուալ մայրիկ», «Ինչպիսի գեղեցկություն», «Կատարյալ մարմին», – գրել են համացանցի օգտատերերը։
Էմիլի Ռատակովսկին 2017 թվականին թողարկել է լողազգեստների իր սեփական ապրանքանիշը՝ Inamorata-ն: Այդ ժամանակվանից պոդիումի աստղը ներկայացրել է մի քանի հավաքածու։