1998 թվականի այս օրը մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը
Advertisement 1000 x 90

1998 թվականի այս օրը մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը

Դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ(Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականին Ախալցխայում եւ հինգ տարի անց ընտանիքի հետ տեղափոխվել Թիֆլիս:

Դերասանը 1941-ից 1944 թվականներին սովորել է Թիֆլիսի կինոստուդիային կից դերասանական դպրոցում, ապա մինչեւ 1998 թվականը աշխատել Երեւանի երաժշտական կոմեդիայի թատրոնում, որի գեղարվեստական ղեկավարն է եղել նաեւ 1984-ից 1988 թվականներին:

Հայտնի դերերից են եղել Ալդեմարոն Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը» ներկայացման մեջ, Նիկոն՝ Հակոբ Պարոնյանի եւ Արտեմի Այվազյանի «Ատամնաբույժն արեւելյան» բեմադրության մեջ, Պետրուչիոն`Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը» ներկայացման մեջ եւ այլն: Բեմադրել է Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի եւ Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ  կատակերգություններ։

Խաչվանքյանը հայտնի է նաեւ ֆիլմերում իր կերպարների մարմնավորմամբ. հայտնի են նրա մասնակցությամբ «Արարատյան դաշտի աղջիկը», «Պատվի համար», «Ճանապարհ դեպի կրկես» եւ «Ատամնաբույժն արեւելյան» ֆիլմերը:

Կարպ Չախվանքյանը 20-րդ դարի երկրորդ կեսին հայ բեմի ամենահայտնի կատակերգու դերասանններից է, ով յուրահատուկ բեմական հմայք, շեշտված անհատականություն, ռիթմի եւ հումորի հիանալի զգացում ուներ:

Կարպ Խաչվանքյանը 1957 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, իսկ 1998 թվականին պարգեւատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Նույն տարում էր դերասանը մահացել է, իր ետեւից թողնելով հսկայական մշակութային ժառանգություն:

news.am