
«Ավատար. ջրի ճանապարհը» ֆիլմի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերին, իսկ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը շարունակում է բացահայտել սպասվող ֆիլմի մանրամասները։
GQ-ին տված հարցազրույցում նա խոսել է նախագծի ստեղծման համար ծախսված բյուջեի մասին։
Ըստ ռեժիսորի`շահույթ ստանալու համար ֆիլմը պետք է լինի կինոյի պատմության մեջ ամենաշահութաբեր «երրորդ կամ չորրորդ» ֆիլմը՝ վաստակելով առնվազն 2 միլիարդ դոլար։