Ավստրալացի զբոսաշրջիկը դաջվածք է արել ոտքին այն բանից հետո, երբ Բալիում հանգստանալիս վնասվածք է ստացել, ապա հայտնվել անվասայլակում։ Միջադեպի մանրամասները հրապարակում է Daily Mail-ը։
28-ամյա բլոգեր Քելսի Ֆոսթերը փողոցով քայլելիս սայթաքել է սալիկների վրա և վնասել կոճը: Ենթադրելով, որ դա սալջարդ է, ճամփորդուհին գնացել է դաջվածքի սրահ և մեծ դաջվածք արել իր ամբողջ ոտքին։
Արդյունքում զբոսաշրջիկն սկսել է «անտանելի» ցավեր ապրել, և որակյալ բժշկական օգնություն ստանալու համար նա ապահովագրության միջոցով վերադարձել է տուն՝ Ավստրալիա։ Բժիշկները զննել են Ֆոսթերին և հայտնել, որ բլոգերը ոտքի արտաքին մասում կոտրվածք է ստացել, և դաջվածքի պատճառով ծանր վարակ է սկսվել։ Այժմ աղջիկը մի քանի ամիս չի կարողանա քայլել և ստիպված է տեղաշարժվել անվասայլակով։
«Ես երբեք նման ցավ չեմ զգացել։ Ամենավատն այն էր, որ ինձ արգելեցին ցավազրկողներ ընդունել, քանի որ դրանք կքողարկեին վերականգնման իմ առաջընթացը: Բացի այդ, ես կարող եմ ունենալ թրոմբոզ», – կիսվել է ավստրալուհին: