Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի սանդալներն աճուրդում վաճառվել են 218 հազար դոլարով, գրում է Huffpost-ը։
Սանդալները, որոնք Birkenstock ապրանքանիշի են, արտադրվել են 1970-ականներին։ Նմուշի նկարագրության մեջ ասվում է, որ սանդալների ներբանի վրա պահպանել է Սթիվ Ջոբսի ոտնահետքը: Սպասվում էր, որ նմուշը կվաճառվի 60 հազար դոլարով, սակայն աճուրդի ընթացքում գինը բարձրացել է՝ հասնելով 218 հազարի, սակայն գնորդի անունը չի հրապարակվել։
Նշենք, որ Սթիվ Ջոբսը եւ Սթիվ Վոզնյակը Apple ընկերությունը հիմնել են 1976 թվականին Ջոբսի ծնողների տանը, որը գտնվում էր Կալիֆորնիայի Լոս Ալտոս քաղաքում: 2013 թվականին Լոս Ալտոսի պատմական հանձնաժողովը այս շենքը ներառել է պատմական կառույցների շարքում։