Դերասանուհի Էմմա Սապունջյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում անդրադարձել է իր հետեւորդներին:
Դերասանուհին հրապարակել է լուսանկար, որում սեւ անձրեւանոցով եւ կաթնագույն ձեռնոցներով է: Կադրին կից դերասանուհին իր զարմանքն է արտահայտել սոցցանցի իր էջի հետեւորդների թվի վերաբերյալ՝ նշելով, որ ինքը լողազգեստով կամ 18+ լուսանկարներ չի տեղադրում, ինչպես նաեւ ամեն փոքր բանից սկանդալ չի բարձրացնում, սկայան իրեն հետեւում են:
«Ամեն ինչ չեմ քննարկում,վերլուծում … չեմ գրում հիվանդություններիս, սպառնալիքների,դատերի մասին… Ներկա չեմ գտնվում քաղաքի կարեւոր պրեմիերաներին, ծնունդներին, իվենթներին… Հարցազրույցներ տալիս չեմ լացում:
Նույնիսկ եթե գտնվում եմ կյանքի դժվարին փուլում լացելով սթորի չեմ անում, իմ խնդիրներով չեմ կիսվում: Իմ «աստղայինը» տարած չի… Ես ընդհանրապես,ոչ մի կերպ չեմ համապատասխանում ժամանակակից «հայտնի» մարդկանց ստանդարտներին», – գրել է դերասանուհին: