Կանացի 10 արտահայտություն, որոնք սարսափեցնում են տղամարդուն
Advertisement 1000 x 90

Կանացի 10 արտահայտություն, որոնք սարսափեցնում են տղամարդուն

«Մենք հետո կխոսենք այդ մասին»: Եվ, հավատացեք, ամեն դեպքում կխոսեք:

«Ուզում էիր ինձ ինչ-որ բա՞ն ասել»: Ամենայն հավանականությամբ, պետք է ներողություն խնդրեք:

«Ամեն ինչ լավ է»: Իրականում՝ ոչ: Սուտ է:

«Ինչ է, մոռացե՞լ ես»: Ժամանակն է վազել վարդերի փնջի եւ կոնֆետների հետեւից:

«Չեմ ուզում հիմա խոսել այդ մասին»: Ուզում է, բայց ոչ հիմա: Նրան փոքր-ինչ ժամանակ տվեք, որպեսզի հանդարտվի:

«Ամեն ինչ կարգին է»: Եթե ձեզ թվում է, որ նրան ինչ-որ բան անհանգստացնում է, ուրեմն այդպես է: Մի՛ հավատացեք նրա խոսքերին:

«Լսեցի՞ր, թե քեզ ինչ ասացի հիմա»: Եթե ոչ, ապա ավելի լավ է պատասխանը սկսել «Ներիր…» բառից:

«Ի՞նչ ես մտածում մեր հարաբերությունների մասին»: Խորհուրդ. «Ամեն ինչ լավ է» պատասխանը բավարար չէ:

«Ես չեմ զայրանում, պարզապես…»: Նա զայրանում է: Դուք, հավանաբար, արդեն հասկացել եք դա:

«Ի՞ՆՉ արեցիր»: Ավելի լավ է՝ շատ լավ բացատրություն գտնեք:

news.am