Մենք ապրում ենք մի աշխարհում, որն էապես փոխակերպվել է ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, ու թեև դա մեզ տալիս է բազմաթիվ առավելություններ, այն կարող է նաև ունենալ որոշ երկարաժամկետ հետևանքներ:
Ենթադրվում է, որ 1000 տարի անց Երկրի վրա բնակվող մարդիկ կունենան մեզանից շատ տարբեր ֆիզիկական բնութագրեր, և դրա պատճառը կլինեն նոր տեխնոլոգիաները:
Med Alert Help առողջապահական ընկերության և Նյու Յորքի Փրեսբիթերյան հիվանդանոցի մի խումբ հետազոտողները փորձել են ցույց տալ այն բոլոր հնարավոր փոխակերպումները, որոնց ենթարկվելու են մարդիկ մոտակա 1000 տարիների ընթացքում՝ 3000 թվականին։ Վերջնաարդյունքում, օգտագործելով արհեստական բանականություն, նրանք ներկայացրել են ապագա մարդու 3D մոդել, որին անվանել են «Մինդի» (Mindy)։
Toll Free Forwarding հարթակում հրապարակված զեկույցում նշվում է, որ «սմարթֆոնների, նոութբուքերի և այլ տեխնոլոգիաների մշտական օգտագործումը» պատճառ կդառնա, որ մեր մարմինն էականորեն փոխվի․
1․ Կորացած մեջք
Սմարթֆոնների և համակարգչային մոնիտորների դիզայնը և օգտագործելու կերպը զգալի ազդեցություն ունեն մեր նստելու և կանգնելու ձևի վրա, որի պատճառով մեր սերունդները կունենան ավելի կոր մեջք։ Փաստ է, որ մեր դիրքի անընդհատ կարգավորումը՝ հեռախոսին կամ համակարգչային էկրանին նայելու համար, լարում է մեր մարմնի այն հատվածները, որոնք որոշում են մեր կեցվածքը:
- Ձեռքերի փոխարեն ճանկեր
Այսպես կոչված «տեքստային ճանկը» (text claw), առաջանում է այն բանից հետո, երբ անընդհատ ձեռքի մեջ ենք պահում բջջային հեռախոսը և երկար ժամանակ մատները անբնական դիրքով շարժում եք դրա շուրջը»։ Ըստ հետազոտողների, այս փոփոխությունն «ուղղակիորեն պայմանավորված է մեկ կոնկրետ տեխնոլոգիական սարքի՝ սմարթֆոնի օգտագործմամբ»։
- Գանգը կմեծանա, բայց ուղեղը կփոքրանա
Մարդիկ 3000 թվականին կունենան ավելի մեծ գանգ, բայց, միևնույն ժամանակ, շատ փոքր ուղեղ: «Հնարավոր է, որ մենք ավելի հաստ գանգեր զարգացնենք, բայց եթե հավատանք գիտական տեսությանը, տեխնոլոգիան կարող է նաև փոխել մեր ուղեղի չափերը»,- ասվում է զեկույցում։
- Ավելի հաստ պարանոց
Մարդու պարանոցը նույնպես կենթարկվի որոշ ակնհայտ փոփոխությունների։
«Տեխնոլոգիայի ազդեցությունը պարանոցի վրա նույնպես կհանգեցնի նոր վիճակի` հավերժ կռացած, որը տեղին է անվանել «տեխնոլոգիական պարանոց» (tech neck), – գրում են հետազոտողները՝ նշելով, որ պարանոցը կդառնա ավելի հաստ:
- Նոր կոպեր
«Էկրաններն առաջացնում են գլխացավ, աչքերի լարվածություն և նույնիսկ կուրություն»,- նշում են հետազոտողները։ «Մարդիկ կարող են զարգացնել ավելի մեծ ներքին կոպեր՝ ավելորդ լույսի ազդեցությունից խուսափելու համար, կամ աչքի ոսպնյակը կարող է զարգանալ՝ արգելափակելու համար մուտքային կապույտ լույսը (էկրանների կապույտ լույսը)։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը