Առաջարկում ենք 20 սովորություն մշակել՝ առողջության, առույգության եւ լավ տրամադրության համար: Սկսեք դրանց հետեւել հենց հիմա եւ կտեսնեք, թե ինչ զարմանալի արդյունքների կարող եք հասնել:
Օրը սկսեք ժպիտով: Ոչինչ ավելի լավ չի լիցքավորում դրական էներգիայով:
Նախաճաշից առաջ մեկ բաժակ ջուր խմեք:
Սկսեք վազել:
Հրաժարվեք ծխախոտից եւ ալկոհոլից:
Սովորեք ծրագրել օրը:
Ամեն օր մի քանի թարմ միրգ կամ բանջարեղեն կերեք:
Դրական մտածեք:
Ուղիղ կեցվածքով քայլեք:
Առավոտյան մարմնամարզություն արեք:
Սնվեք օրական 4-5 անգամ, միեւնույն ժամին:
Մոռացեք վերելակի մասին: Բարձրացեք եւ իջեք ոտքով:
Առավոտյան կոնտրաստային ցնցուղ ընդունեք. օգնում է արթնանալ նույնքան լավ, քան մեկ գավաթ սուրճը:
Լավ քնեք: Վարժվեք քնել եւ արթնանալ միեւնույն ժամին:
Ամեն օր զբոսնեք մաքուր օդին:
Հաջորդ օրվա հագուստը երեկոյան պատրաստեք:
Տարվա մեջ մեկ անգամ ընդհանուր բուժզննում անցեք:
Անմիջապես գրառեք ձեր մտքով անցած հետաքրքիր մտքերն ու օգտակար գաղափարները:
Բավականաչափ քանակությամբ մաքուր, չգազավորված ջուր խմեք. օրական առնվազն 1500 մլ:
Քնելուց առաջ օդափոխեք ննջասենյակը: Քնեք ոչ շատ տաք սենյակում:
Օրական 15 րոպե տրամադրեք սենյակը հավաքելուն: