Դերասան Հյու Ջեքմանը խոստովանել է, որ հրաժարվել է Ջեյմս Բոնդի դերից՝ չնայած ֆրանշիզայի պրոդյուսերների համառ առաջարկներին։ Ավստրալացի դերասանի խոսքով՝ ինքը պարզապես չի ցանկացել կրկնվել։
«Ես չէի ցանկանում նույն բանն անել: Նկատի ունեմ մարտաֆիլմում հերոսի դերը։ Այն միշտ եղել է ամերիկյան շատ ֆիլմերի գլխավոր տաք ուտեստը, որպես սկզբնօրինակ։ Բարդ իրավիճակներում հայտնված հերոս տղաների տեսակները: Այդ իսկ պատճառով ես մտածեցի. «Ահ, ոչ: Դա խնդիր է»:
Հյու Ջեքմանը հայտնել է, որ EON Productions-ի թիմը, որին պատկանում են «Ջեյմս Բոնդ»-ի բոլոր իրավունքները, Փիրս Բրոսնանի հեռանալուց հետո կապվել են նրա հետ։ Ենթադրաբար՝ «Խաղատուն Ռոյալ» դրվագը նկարահանելուց առաջ: «Ես նժարին դրացի «դրական» եւ «բացասական» կողմերն ու որոշեցի. «Եթե ես դա անեմ Վուլվերինի հետ միաժամանակ, ապա ժամանակ չեմ ունենա այլ բանի համար»։ Ինձ համար ավելի հետաքրքիր է հանդես գալ այնպիսի կերպարներում, որոնք դուրս են տիպիկ շրջանակներից», – հավելել է նա։
Հիշեցնենք, որ Հյու Ջեքմանը եւս մեկ անգամ կդառնա Վուլվերին՝ Marvel-ի կոմիքսների «Դեդփուլ 3» ֆիլմում: Անհրաժեշտ ֆիզիկական վիճակը վերականգնելու համար դերասանն արդեն սկսել է ինտենսիվ մարզումները։
Իսրայելական հայտնի շոուի ամերիկյան ադապտացիան կոչվում է «Երբ հերոսները թռչում են»: Հայտնի գիտնական Էմբեր Չեսբորոն անհետացել է Կոլումբիայի եւ Վենեսուելայի սահմանին։ Փրինսին որոնելու են գնում ամուսինն ու եղբայրը, որոնք ռազմական մեծ փորձ ունեն։ Նրանք շատ արագ հայտնվում են կոլումբիական կլանների իրական պատերազմի էպիկենտրոնում։ Սերիալի ստեղծման պատասխանատուն Մարկ Բոալն է։ Լյուկ Էվանսը, Միշել Հայսեմանը, Ջեյմս Ուդոմը, Էլիզաբեթ Էնվիսը, Ֆահիմ Ֆազլին, Դոմինիկ Բերջեսը սերիալի ստեղծման համար կփորձեն գոյատեւել այդ մսաղացում։