Անտոնիո Բանդերասը նշել է նոր «Զորրոյի» դերի իդեալական թեկնածուի անունը
Advertisement 1000 x 90

Անտոնիո Բանդերասը նշել է նոր «Զորրոյի» դերի իդեալական թեկնածուի անունը

«Զորրոյի դիմակի» աստղ Անտոնիո Բանդերասը կիսվել է իր մտքերով ֆրանշիզայի հնարավոր վերսկսման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ գլխավոր դերում գլուխ կհանի Թոմ Հոլանդը։ Այս մասին հայտնում է  The Hollywood Reporter-ը։

«Ես նրա հետ խաղացել եմ։ Նա այնքան եռանդուն ու զվարճալի է։ Կայծ կա նրա մեջ: Ինչո՞ւ ոչ»,- ասել է Բանդերասը։

Իսպանացին նաեւ ընդգծել է, որ ինքը կցանկանար վերադառնալ նոր ֆիլմով.

«Ես կդիտարկեի այդ հնարավորությունը։ Արդեն մեկի մոտ նման միտք եմ հնչեցրել. «Եթե ինձ կանչեն «Զորրոյի» համար, ապա ես կանեի այն, ինչ առաջին ֆիլմում արեց Էնթոնի Հոփքինսը, այսինքն՝ էստաֆետը կփոխանցեի մեկ ուրիշին»։

Ավելի վաղ Բանդերասը պատրաստակամություն է հայտնել աշխատել Քվենտին Տարանտինոյի հետ՝ «Զորրո» եւ «Ջանգո ազատագրվածը»  ֆիլմերում։

news.am