
Ամերիկյան Amazon տեխնոլոգիական ընկերության աշխատակիցը TikTok-ում պատմել է, որ չափազանց երկար եղունգների պատճառով` իրեն մեղադրել են դրես-կոդը խախտելու մեջ և հեռացրել են աշխատանքից։ Նա վստահություն է հայտնել, որ չի խախտել ընկերության կանոնները, սակայն մեկնաբանություններում օգտատերերի մեծ մասն աջակցել է իր ղեկավարի որոշմանը։
«Amazon-ի մենեջերը մոտեցավ ինձ և ասաց, որ ես պետք է հանեմ եղունգներս, այլապես կարող եմ տուն գնալ», – ասել է աշխատակիցը ուղիղ եթերում:
Նրա խոսքով՝ անձնակազմի բաժինը հաստատել է, որ երկար եղունգները խախտում են ընկերության դրես-կոդը։ Amazon-ի քաղաքականությունը նշում է պաշտպանիչ ձեռնոցների պարտադիր կրումը՝ ձեռքերը վնասվածքներից պաշտպանելու համար։
«Կարծում եմ՝ սա անվտանգության խախտում է», – գրել է օգտատերերից մեկը մեկնաբանություններում։ Մյուսը նշել է, որ նման եղունգներով աշխատողը կարող է ապրանքը փչացնել։ «Amazon-ին կարող են դատի տալ դրա համար: Պատասխանատվության հարց է: Կան այլ աշխատանքներ, որոնք թույլ կտան այդքան երկար եղունգներ ունենալ»,- գրել է օգտատերը։