Հայրը ստիպել է երեք տարեկան որդուն վճարել քերծված մեքենաների համար
Advertisement 1000 x 90

Հայրը ստիպել է երեք տարեկան որդուն վճարել քերծված մեքենաների համար

Չինաստանի Գուանդուն նահանգի Շենչժեն քաղաքի բնակիչը որդուն ստիպել է ներողություն խնդրել հարեւանից՝ ավտոմեքենաները փչացնելու համար։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։

Օույան ազգանունով տղամարդու երեք տարեկան որդին խաղալիք ատրճանակը ձեռքին ընկերոջ հետ դրսում խաղալիս քերծել է երկու մեքենա: Պարզվել է, որ մեքենաների տերը չինացու հարեւանն է։ Նա բռնել է երեխաներին, տարել Օույանի մոտ և հայտնել տեղի ունեցածի մասին։

Տղամարդը պաշտպանել է տղաներին, սակայն խոստովանել է, որ նրանք սխալվել են։ Օույանը որոշել է չհանդիմանել երեխային, սակայն առաջարկել է, որ նա ներողություն խնդրի իր հարեւանից և վճարի 2000 յուան ​ որպես փոխհատուցում։

«Հուսով եմ՝ այսպես նա կհասկանա, որ պետք է վճարի իր սխալների համար»,- ասել է հայրը։ Նա հավելել է, որ որդին բավականին ժլատ է, ուստի ինչ-որ մեկին փող տալն իր համար հեշտ բան չէ։

Հոր որոշումը՝ սովորեցնել որդուն պատասխանատվություն կրել իր արարքների համար, քննարկման թեմա է դարձել սոցիալական ցանցերում։ Շատ օգտատերեր շնորհակալություն են հայտնել տղամարդուն իմաստուն արարքի համար։ «Կարծում եմ, որ որդին ոչ միայն հասկացել է իր սխալը, այլև ոգեշնչվել է իր հոր օրինակով»,- գրել է համացանցից մեկը։