Հայտնի է Ջեյմս Բոնդի դերի նոր հավակնորդի անունը
Advertisement 1000 x 90

Հայտնի է Ջեյմս Բոնդի դերի նոր հավակնորդի անունը

Նոր ֆիլմում Ջեյմս Բոնդի դերը ամենայն հավանականությամբ կմարմնավորի Ահարոն Թեյլոր-Ջոնսոնը, հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն` 32-ամյա դերասանը մասնակցել է ֆիլմի փորձնական նկարահանումներին՝ տպավորություն թողնելով պրոդյուսեր Բարբարա Բրոկոլիի վրա եւ հիմա նա համարվում է դերի հիմնական հավակնորդներից մեկը:

Ահարոն Թեյլոր-Ջոնսոնը լայն լսարանին հայտնի է դարձել «Դառնալ Ջոն Լենոն» (2009) ֆիլմից հետո, որտեղ գլխավոր դերում է հանդես եկել։ 2017 թվականին նա ստացել է «Ոսկե գլոբուս»՝ «Գիշերվա քողի տակ» (2016) ֆիլմում Ռեյ Մարկուսի կերպարը մարմնավորելու համար։ Նա նաև նկարահանվել է «Էնգուս», «Աննա Կարենինա» եւ այլն նախագծերում։

Գործակալի դերի համար մյուս թեկնածուներն են Հենրի Քավիլը, Թոմ Հարդին եւ Ռեջ-Ջին Փեյջը:

Ավելի վաղ դերի հավակնորդ է համարվել 50-ամյա Իդրիս Էլբան, սակայն օգոստոսին հայտնի էր դարձել, որ դերասանը հրաժարվել է նկարահանումներին մասնակցելուց, ինչը պայմանավորված է նրա զբաղվածությամբ եւ սեփական կինոֆրանշիզայում ունեցած աշխատանքով։

news.am