Եղիսաբեթ II-ի դիմանկարը, որն արվել է Էնդի Ուորհոլի կողմից, աճուրդում վաճառվել է ռեկորդային 855 հազար դոլարով, հայտնում է Artnews-ը:
Կտավը վաճառվել է բերվել Տորոնտոյի Heffel աճուրդի տանը. նմուշի նախնական արժեքը եղել է 373 հազար դոլար: Դիմանկարը ստեղծվել է 1985 թվականին՝ լուսանկարչական մետաքսանման տեխնիկայի միջոցով։ Աշխատանքի հիմքում եղել է Պիտեր Գրուժոնի կողմից 1977 թվականին արված թագուհու լուսանկարը, երբ Եղիսաբեթ II-ը նշում էր իր գահ բարձրանալու արծաթե հոբելյանը։ Կտավը, որը ներառված է եղել «Իշխող թագուհիները» ստեղծագործությունների շարքում, Ուորհոլը պատել է ադամանդի փոշով։