Սամուել Լ. Ջեքսոնը պատասխանել է Տարանտինոյին Marvel-ի դերասաններին քննադատելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սամուել Լ. Ջեքսոնը պատասխանել է Տարանտինոյին Marvel-ի դերասաններին քննադատելու համար

Դերասան Սամուել Լ. Ջեքսոնը, ով Marvel-ի նախագծերում մարմնավորել է Նիք Ֆյուրիին, պատասխանել է ռեժիսոր Քվենտին Տարանտինոյին, ով քննադատել էր արտիստներին։ Նրա խոսքերը մեջբերում է Variety-ն։

«Ինձ համար մեծ հակասություն չէ իմանալ, որ, ըստ երևույթին, Marvel-ի դերասանները կինոյի աստղեր են։ Չեդվիկ Բոսմանը խաղացել է «Սև Պանտերայում», և նա կինոաստղ է»,- ասել է Ջեքսոնը։ Նա հավելել է, որ ֆիլմերում կոնկրետ կերպարների հետևում միշտ դերասաններ են։

Նախկինում Քվենտին Տարանտինոն քննադատել էր Marvel Studios-ի նախագծերում խաղացած դերասանների ժողովրդականությունը։ Ռեժիսորը պարզաբանել էր, որ ինքը կինոկոմիքսների հերոսներին աստղեր է համարում, բայց ոչ այն արտիստներին, ովքեր ներկայանում են ֆիլմերում։