Հասմիկ Բաբայանի ֆեյսբուքյան էջից․
«Բառդակ, բառդակ մինչև վերջ
Չէի գրի էս մասին, եթե դեպքը միայն ինձ հետ պատահած լիներ և ընդհանուր ու տարածված չլիներ: Վստահ եմ, այս խնդրին բախվել են շատերը: Հիմա` հերթով, շարքով, կարգով:
Սեպտեմբերի 8- ին ամուսինս դարձավ 63 տարեկան, հաջորդ օրը` ամսի 9-ին, ինչպես կարգն է, դիմեց Ավանի սոցապ` թոշակավորման համար, համապատասխան բոլոր փաստաթղթերն էլ հետը տարավ, դիմումն էլ գրեց: Գրանցող աշխատողն ասել էր` ամսվա վերջին կգաք, նկար կբերեք, որ թոշակի գրքույկը ստանաք: ՕՔ, հետո էլ պետք էր էդ գրքույկով գնալ բանկ` բանկային քարտ ստանալու: Էլ չասեմ, որ էդ բանկային քարտն էլ երկու շաբաթ հետո տվեցին, բանկում քարտ չկար: Սրանից էլ անցանք:
Կենսաթոշակի չափը որոշվում է Նալբանդյան 13- ում, «Սոցիալական միասնական ծառայություն» կոչվող հիմնարկում կամ վարչությունում, հիշում եք, տխրահռչակ Խաչիկյանի ղեկավարած նախկին հիմնարկն է: Էստեղ պարզում են (հայտնի էր վաղուց), որ ամուսնուս աշխատած երկու աշխատավայրերի փաստաթղթերն արխիվացվել են, քանի որ մեկը լուծարվել, մյուսը քանդվել է: Դե թոշակի վերջնական չափն էլ էդ երկուսից է կախված, յուրաքանչյուրում 5-ական տարի աշխատել է մարդը, 10 տարին հո չի՞ կորչելու: Հարցում են ուղարկում Հայաստանի ազգային արխիվ, մեզ էլ սոցապից պատասխանում են, որ առայժմ եղածով կնշանակեն, արխիվի պատասխանից հետո թոշակի չափը կավելանա: ՕՔ, սրանից էլ անցանք: Կենսաթոշակների նշանակման վարչությունն իր հարցումն արխիվ է ուղարկում սեպտեմբերի 19-ին, մենք էլ` խելոք, մեր տանը նստած, սպասում ենք արխիվի պատասխանին: Անցնում է մեկ ամիս, պատասխան չկա, երկրորդ ամիսն է անցնում, դարձյալ քար լռություն: Գնում եմ Ավանի սոցապ, ասում են` պատասխան չկա, սպասեք: Սպասե՞մ, ինչի՞ն սպասեմ, նյարդերս տեղի են տալիս, զգում եմ, որ ղալմաղալ է հասունանում, պատերազմ եմ հայտարարում բոլոր պետերին, չինովնիկներին ու նոյեմբերի 21- ին գնում եմ արխիվ, շատ բարկացած եմ, պատրաստ եմ բոլորին ծեծելու: Մեկին գտնում եմ, հարցս շարադրում եմ, մի ներքին համար են տալիս, զանգում եմ: Լսափողը վերցնում է մի տիկին, նորից պատմում եմ, շարադրում եմ, ասում եմ` երկու ամիս անցել է, ինչու՞ մինչև հիմա պատասխան չկա, կարելի՞ է էսքան անտարբեր գտնվել սոցիալական ամենախոցելի խմբի նկատմամբ, ինչու՞ պիտի քաղաքացին զբաղվի, անձամբ գնա սրա-նրա դուռը, աշխատել չգիտեք, չեք սիրում ձեր աշխատանքը, բա ես սիրով կօգնեմ ձեզ, ձեր չսիրած աշխատանքից ազատվել, ականջդ կանչի Hasmik Harutyunyan ջան: Լսափողի մյուս կողմում, տիկինը փորձում էր ինձ հանգստացնել, չէր ստացվում, ընդունեց, որ գործ չեն արել, մարմնի համապատասխան տեղը բաձարձակ չեն շարժել, 10 րոպեով պահոց չեն մտել, հարցումը շան տեղ չեն դրել: Ասացի` կմտնեմ արխիվի պետի մոտ, հարցն ուրիշ ուղղությամբ կտանեմ: Խոստացավ, որ հարցն անմիջապես կլուծվի, դեռ մի քաղաքային համար էլ տվեց, որ զանգեմ, արդյունքն իմանամ: Լուծվեց, հաջորդ օրն իսկ, հարցման պատասխանը Նալբանդյան 13- ում էր, բայց սրանով դժոխքի դարպասները չփակվեցին, դեռ պիտի «խորովվեի» Սոցիալական միասնական ծառայության ընդհանուր բաժնի չինովնիկի տգիտության բոցերում: Մի երկու օրից զանգում եմ սոցապ նախարարության թեժ գծին` 114, ինձ պատասխանում են, որ արխիվից դեռ պատասխան չկա կամ էլ իրենց մոտ չի երևում և խորհուրդ են տալիս զանգել երկու օրից: Նորից զանգում եմ արխիվ, էն տիկնոջ տված համարով, տիկինը երդվում է, որ իրենք պատասխանն ուղարկել են և ինքը տեսնում է, որ Նալբանդյան 13- ը դա ստացել ու նույնիսկ կարդացել է: Լավ, դե մտածում եմ մարդ են, կնունք, ծնունդ, հարսանիքի են եղել, կերել-խմել են, տպավորությունները շատ են եղել, մոռացել են ԳՈՐԾ անել:Մի երկու օր էլ եմ իրենց նվիրում և զանգում եմ նոյեմբերի 29-ին, այսինքն` երեկ: 114 համարից նորից բացասական պատասխան եմ ստանում ու զգում եմ, որ հեսա կպայթեմ: Օպերատորին խնդրում եմ Սոցիալական միասնական ծառայության քաղաքային որևէ համար տալ, տալիս է ընդհանուր բաժնի համարը, ներքինն էլ հետը: Զանգում եմ, մի 10 զանգից հետո, հեռախոսը վերցնում, անջատում են: Նորից եմ զանգում և… հրաշք, վերցնում են խոսափողը, իգական սեռի մի միջին կամ մանր, չգիտեմ, կալիբրի չինովնիկ: Հիմա մեր երկխոսությունը.
Ես- Բարև ձեզ, (բարևում է), ընդհանուր բաժնի՞ց է
Չինովնիկ- Հա
Ես- («հա»- ից քարանում եմ) բայց ինչու՞ ոչ «այո», որ` «հա»
Չինովնիկ- ըտենց եմ ուզում, ես շատ լավ հայերեն գիտեմ, դուք էլ իմ դասատուն չեք
Չեմ երկարացնում, անցանք առաջ:
Ես- արխիվից ձեզ պատասխան պետք է գար, տեղյակ եմ, որ ստացել եք, պատասխանն ի՞նչ է
Չինովնիկ- ի՞նչ պատասխան, արխիվն ի՞նչ կապ ունի մեզ հետ:
Ես սկսում եմ ամենասկզբից, պատմում եմ բացատրում եմ, ուղղորդում եմ
Չինովնիկ- անուն-ազգանունն ասեք
Ես- Բաբայան Վահան
Չինովնիկ- բայց էդ դու՞ք եք
Ես- իմ ամուսինն է, ի՞նչ տարբերություն, հեռախոսն իրեն տամ, ինքն ասի՞: Լռում է
Չինովնիկ- էդ անունով գործ մեզ մոտ չկա
Ես- ո՞նց չկա, հինգ րոպե առաջ օպերատորը տեսնում էր, հիմա դուք ասում եք` չկա, անձնագրի համարն ասե՞մ
Չինովնիկ- ասեք (ասում եմ, գտնում է, շարունակում է), դիմում գրեք, գրավոր կստանաք պատասխանը
Ես- ի՞նչ դիմում, տիկին, ես դիմում գրելու կարիք չունեմ, դուք հասկանալու հետ խնդիր ունե՞ք, դիմումը գրվել է Ավանի սոցապում, ուղարկվել է ձեզ, դուք ուղարկել եք արխիվ, արխիվն ուղարկել է ձեզ, դուք էլ հիմա պիտի ուղարկեք Ավան, իրեք էլ մեզ տեղեկացնեն: Ձայնս գնալով բարձրացավ, համարյա սկսեցի բղավել, բացատրում եմ ընթացակարգը, չի հասկանում մարդը, աշխատելու ձևը չգիտի:
Չինովնիկ- դուք ո՞նց եք համարձակվում քաղծառայողի վրա գոռալ, ես քաղծառայող եմ, դիմում գրեք
Ես- էնպես չանեք, որ գամ պետի մոտ, այլապես դուք կգրեք դիմում` այլ բովանդակությամբ
Չինովնիկ- մի համար տվեք, գործն ուսումնասիրեմ, զանգեմ ձեզ:
Տալիս եմ: 15 րոպեից զանգում է:
Չինովնիկ- սոցիալական միասնական ծառայությունից է, ես գործը նայեցի, ամսի 26- ին վերահաշվարկն արվել է, բայց դեկտեմբերին դեռ հին չափով կստանաք թոշակը, որովհետև արդեն բաշխումն արվել է, հաջորդից փոփոխված ձևով կստանաք:
Էս վերջին մի քանի բառն ասաց շատ քաղաքավարի, պատճառը չգիտեմ: Շնորհակալություն հայտնեցի ու անջատեցի հեռախոսը: Բայց դեռ հարցն ավարտված չեմ համարում, դեռ հետամուտ եմ լինելու, արդյո՞ք նախորդ ամիսների համար էլ են վճարելու ավելացածը:
Իսկ քանի-քանիսն են ձեռքները թափ տվել, հետամուտ չեն եղել, սա նյարդերի ավելորդ քայքայում և ժամանակի կորուստ համարելով: Ուզում եմ լրագրողների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, Narine Ghalechyan Նարինե ջան, հաճախ ես հարցնում, թե ում կարելի է հրավիրել հարցազրույցի, խնդրեմ, անսպառ թեմա է:
Եվ վերջում, ինչպես կասեր Levon Barseghyanը` վարաքուր»: