Եղիսաբեթ II թագուհու Jaguar X-Type-ն աճուրդում վաճառվել է 43 հազար ֆունտով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Կանաչ մեքենան, որի գույնը հայտնի է` որպես «զմրուխտե կրակ», անցել է առնվազն 75,000 մղոն և ունի ծառայության մեծ պատմություն: Թեև Նորին Մեծությունը ավելի շատ նախընտրում էր Land Rover Defender-ը՝ որպես հիմնական մեքենա, նա համարում էր Jaguar-ը «կարևորությամբ մոտ երկրորդին» և հաճախ լուսանկարվում էր Վինձորի կալվածքում մեքենա վարելիս:
Սովորաբար այս մոդելն աճուրդում վաճառվում է մոտ 5000 ֆունտով, սակայն այս անգամ գնորդի համար այն արժեցել է ռեկորդային 43 000 ֆունտ։