«Միսս Տիեզերք 2022» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ 24-ամյա Քրիստինա Այանյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:
Կադրում սեւ երկար ձեռնոցներ, սեւ գլխարկ եւ վարդագույն զգեստ՝ լայն թեւերով: Գեղեցկուհու տեսքն ամբողջացրել են մուգ վարդագույն վառ եւ արտահայտիչ շպարն ու վերեւ հավաքված սանրվածքը:
Լուսանկարներն արվել են Ֆադիլ Բեիշայի կողմից՝ Նյու Յորքում գործունեություն ծավալող ոճաբան եւ դիմահարդար «Tore Mua»-ի ստեղծած կերպարով: Դիմահարդարը աշխատում է «Միսս Տիեզերք» մրցույթի համար:
«Համառություն», – լուսանկարը կարճ մակագրել է գեղեցկուհին: