Նունե Եսայանը ամանորի համար հետաքրքիր տոնածառ է պատրաստել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նունե Եսայանը ամանորի համար հետաքրքիր տոնածառ է պատրաստել

Երգչուհի Նունե Եսայանը նոր հրապարակում է արել՝ ներկայացնելով այս ամանորի իրենց տան տոնածառը:

Հրապարակված կադրերում երգչուհին ցույց է տվել, թե ինչպես է զրոյից պատրաստել տոնածառը, ինչ ուլունքներ եւ կտոր է օգտագործել եւ թե ինչպես է զարդարել այն: Տոնածառը պատրաստված է կանաչ կտորից, որի տակ պենոպլաստե բուրգ է: Կտորի վրա ամրացված են տարբեր քարեր եւ ուլունքներ, իսկ ամենավերջում ավելացված է սպիտակ փոշի՝ տոնածառին ձնապատ եղեվնու տեսք տալու համար:

«Շնորհավոր ձմռան առաջին օրը», – հրապարակմանը կից գրել է երգչուհին:

Տեսանյութը՝ այստեղ