
Ամերիկացի ռեփ-արտիստ Քանյե Ուեսթը մեղադրել է բասկետբոլիստ Քրիս Փոլին իր նախկին կնոջ՝ ռեալիթի շոուի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ սիրավեպ ունենալու մեջ։ Համապատասխան հաղորդագրությունը նա տեղադրել է Twitter-ի իր միկրոբլոգում, այս մասին գրում է NY Post-ը։
Ուեսթը ակնարկել է, որ իր նախկին կինը դավաճանել է իրեն «Phoenix Suns»-ի բասկետբոլիստի հետ։ «Եկեք ևս մեկ գաղտնիք բացահայտենք իմ գնալուց առաջ, ես բռնացրել եմ այս տղային Քիմի հետ: Բարի գիշեր»,- գրել է Ուեսթը սոցցանցում։ Նա իր գրառումն ուղեկցել է NBA-ի 37-ամյա խաղացողի լուսանկարով։
Այս պահին ռեփերի Twitter-ի օգտահաշիվն արգելափակված է։