Մտածել, որ հաջողության համար բավական է կրթությունն ու տաղանդը
Խելացի, տաղանդավոր եւ կրթված լինելը լավ է, բայց առանց քրտնաջան աշխատանքի այդ ամենը մեծ հաջողություններ չի երաշխավորում։ Հաջողությունը հենց այնպես չի տրվում։ Երբեք։
Անտեսել առողջությունը
Մեծանալով մենք աստիճանաբար հասկանում ենք, որ ուսանողական տարիներին ապրած կյանքով շարունակել հնարավոր չէ։ Մի անգամ 28 տարեկանում կարթնանաք այնպիսի խումարով, որ մնացած ամբողջ կյանքի համար կհրաժարվեք մինչեւ լույս խմելու գաղափարից։ Եվ որքան շատ տարիներ են անցնում ավարտելուց հետո, այնքան մեծանում են շանսերը, որ ալկոհոլի չարաշահումը, ծխելը կամ անառողջ սնունդը ընդունելի վարքից կանցնեն վնասակար սովորությունների շարքը։
Երիտասարդները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն հոգեկան վիճակին, քանի որ հաճախ հոգեկան խնդիրներն առաջանում են հենց 20-30 տարեկանում։
Գումար չտնտեսելը
Ֆինանսական ծառայություններ մատուցող Bankrate ընկերության՝ հազար մարդու շրջանում անցկացրած վերջին հարցումների համաձայն՝ 18-29 տարեկան երիտասարդների 69 տոկոսը առհասարակ ոչ մի խնայողություն չունի։
Թոշակը շատ հեռու է թվում, բայց եթե չսկսեք գումար տնտեսել հնարավորինս շուտ, ի վերջո շատ կզղջաք այդ մասին։
Համարել, որ փողն ու երջանկությունը նույն բանն են
Բարձր աշխատավարձն ու արժանավայել աշխատանքը, իհարկե, կարող են մեզ գոհացնել, սակայն իրական երջանկության համար ավելին է պետք։ Եթե հիմա դուք վազում եք փողի հետեւից սիրելի գործով զբաղվելու փոխարեն, ավելի ուշ դուք այդ մասին ստիպված եք լինելու զղջալ։
Հանձնվել առաջին իսկ խնդիրների ի հայտ գալուց հետո
Լուրջ հարաբերությունների ավարտ, աշխատանքի կորուստ, ստարտափի ձախողում, այս ամենը շատ սարսափելի է թվում, երբ առաջին անգամ է պատահում։ Անհաջողությունը պետք է օգտագործել որպես ինքնակատարելագործման նյութ, այլ ոչ թե հաջորդ անգամ ավելի հեշտ նպատակներ դնելու առիթ։
Ուրիշի կարծիքից կախված լինելը
Կարիերայի սկզբում կարեւոր է մյուսներին թույլ չտալ ձեր փոխարեն ընտրություն կատարել։
«Ձեր հաջողությունը կախված կլինի նրանից, թե ինչպես եք դուք ձեզ ընկալում, դրանից է կախված նաեւ այն, թե ինչ ձեր մասին կմտածեն մյուսները»։
Անհամբեր լինել
Շատերը կարծում են, որ 30 տարեկանում պարտադիր պետք է հասցնել ընտանիք կազմել, սեփական բնակարանը կամ տունը ունենալ եւ կարիերայի առաջիկա 10 տարվա զարգացման պլանը։ Դա բոլորովին պարտադիր չէ։ Համբերատա՛ր եղեք եւ կենտրոնացեք կոնկրետ պահի վրա։