
Խաղերում լութբոքս գնելը կապված է կախվածության հետ, պարզել են Յորքի համալսարանի հոգեբանները: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Addiction Research & Theory ամսագրում։
Լութբոքսերը սովորաբար գնում են իրական փողերով եւ պարունակում են տարբեր արժեքների եւ նպատակների վիրտուալ իրերի պատահական հավաքածու: Խաղացողները, ովքեր լութբոքսեր են գնում, երկու անգամ ավելի հավանական է, որ խաղամոլ լինեն ՝ համեմատած այլ խաղացողների հետ: Նման եզրահանգման է եկել հետազոտական խումբը ՝ հարցում անցկացնելով 1,6 հազար մեծահասակների շրջանում։
«Հնարավոր է, որ լութբոքսերի վաճառքը կարգավորելու նոր միջոցներ են անհրաժեշտ»,-նշել են գիտնականները։