Apple TV+ հարթակը վավերագրական ֆիլմ կնկարահանի բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի մասին։ Այդ մասին գրում է The Sun-ը։
Կողմերը ներկայումս բանակցություններ են վարում ֆիլմի թողարկման շուրջ: Ֆիլմը կպատմի երգչուհու կյանքի, ինչպես նաև 2023 թվականին նրա բեմ վերադառնալու մասին։ Գործարքի գումարը չի բացահայտվում։ Ըստ հրապարակման՝ խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է։
Ֆիլմը կներառի կադրեր Super Bowl-ին ընդառաջ երգչուհու ելույթի փորձերի ժամանակ: Ռիհաննայի սուպերբոուլյան ելույթը տեղի ունենա 2023 թվականի փետրվարի 12-ին ԱՄՆ Արիզոնա նահանգում։
Այս տարվա հոկտեմբերի Ռիհաննան թողարկեց վերջին վեց տարվա իր առաջին Lift Me Up երգը։ Կոմպոզիցիան թողարկվել է որպես «Սև հովազ։ Ընդմիշտ Վականդա» ֆիլմի սաունդթրեք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ Axelle/Bauer-Griffin/FilmMagic/Getty Images