Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով քնքուշ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում Հրաչուհին վերնաշապիկ է կրում, որը համադրել է ջինսե տաբատի հետ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։ «Մի սպասիր, մի շտապեցրու, քոնը քեզ կգա ու կգտնի… Դու ուղղակի ապրիր, սիրուն ապրիր ու շիտակ… Ներսիդ լույսը`վառ, հոգիդ` խաղաղ… Էս կյանքը բարդ չի, մենք ենք բարդացնում…», – հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է նա։