Ռեփեր Քանյե Ուեսթն Instagram-ում գրառում է հրապարակել, որում պնդում է, որ Իլոն Մասկը կլոն է։
«Ես միա՞կն եմ, ով կարծում է, որ Իլոնը կարող է կիսով չափ չինացի լինել: Երբեւէ տեսե՞լ եք նրա մանկության նկարները: Վերցրեք չինացի հանճարին եւ զուգադրեք նրան հարավաֆրիկացի սուպերմոդելի հետ, եւ մենք կստանանք Իլոն»,- գրել է երաժիշտն իր անձնական բլոգում: Նա հիշատակել է նաեւ Բարաք Օբամային եւ հորդորել «չմոռանալ ԱՄՆ նախկին նախագահի մասին»։
«Հավանաբար, գոյություն ունեն 10-ից 30 Իլոններ, եւ նա առաջին գենետիկական հիբրիդն է», – հայտարարել է Ուեսթը: