
Դերասանուհի Հիլարի Դաֆը լողազգեստով լուսանկարվել է Australian Women’s Health ամսագրի շապիկի համար։ Համապատասխան նկարները հայտնվել են հրապարակման Instagram-ի պաշտոնական էջում։
35-ամյա Հիլարի Դաֆը լուսանկարվել է Women’s Health ամսագրի ավստրալական հրատարակության հունվարի համարում: Դերասանուհին հրապարակման շապիկի համար կեցվածք է ընդունել միաձույլ կապույտ լողազգեստով՝ ցուցադրելով կազմվածքն ու դաջվածքները։
Հարցազրույցում Դաֆն անկեղծացել է, որ ուտելու հետ կապված խանգարում է ունեցել: «35 տարեկանում սովորեցի հարգել իմ մարմինը։ Ինձ թվում է, թե որքան մեծանում եմ, այնքան ավելի վստահ եմ ինձ զգում իմ մարմնում»,- ասել է նա: