
ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (նոյեմբերի դրությամբ) կազմել է 8.8%: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Այս տարվա հունվարից նոյեմբեր ամիսներին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 13.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Իսկ միայն նոյեմբերին նախորդ տարվա համեմատությամբ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 11.1%: