Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը առանց կրծկալի նեղ զգեստով մասնակցել է Լոնդոնում անցկացվող Vogue Forces for Change Dinner երեկույթին։ Համապատասխան նկարները հայտնվել են Getty Images ֆոտոբանկում։
Նաոմի Քեմփբելն ընտրել է անկեղծ կերպար: 52-ամյա սուպերմոդելը հանրությանը ներկայացել է կիսաթափանցիկ զգեստով, որի տակ ներքնազգեստ չի կրել։ Զգեստն ընդգծել է նրա պարանոցն ու կուրծքը, իսկ ոտքերը մերկ են եղել։ Կերպարը լրացնելու համար նա կրել է սրածայր կոշիկներ, ինչպես նաև ականջօղեր, վզնոց և ադամանդե մատանի։
Չնայած իր տարիքին՝ Նաոմի Քեմփբելը շարունակում է մնալ ամենապահանջված մոդելներից մեկը։ «Black Panther»-ը վերջին համաշխարհային նորաձևության շաբաթներին մասնակցել է հինգ ցուցադրության՝ Boss and Tod’s-ը՝ Միլանում, Burberry և Alexander McQueen-ը՝ Լոնդոնում, Messika-ն՝ Փարիզում։ Մասնակցել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած նորաձևևության շաբաթին և նկարահանվել Vogue Arabia-ի նոյեմբերի շապիկի համար։