ԱՄՆ-ում կինը սայթաքել է ճանապարհին, ընկել անծանոթի ձեռքերի մեջ, շուտով ամուսնացել նրա հետ և երկու դուստր լույս աշխարհ բերել։ Նրա սիրո պատմությունը հրապարակել է The Guardian-ը։
1997 թվականին այն ժամանակ 26-ամյա Հեյլին աշխատում էր Սան Ֆրանցիսկոյում տեխնոլոգիական ընկերությունում։ Կինը վերջերս էր ամուսնալուծվել և վայելում էր ազատությունը։ Օգոստոսին նա ընկերների հետ պայմանավորվեց հանգստյան օրերին թռչել Լոս Անջելես: Մինչ ինքնաթիռ նստելը Հեյլին կորցրեց իր ընկերներին տեսադաշտից և նրանց ավելի արագ գտնելու համար որոշեց շրջանցել ճանապարհի երթևեկելի հատվածում կուտակված մարդկանց։
Ինչ-որ պահի կինը սայթաքել է ու գրեթե ընկնել։ Մոտակայքում գտնվող ուղևորը արագ արձագանքել է և բռնել նրան: Փրկիչն այն ժամանակ 27-ամյա Շոնն էր, ով նույնպես ընկերների հետ հանգստյան օրերին թռչում էր Լոս Անջելես՝ համերգի գնալու։
Հեյլին շնորհակալություն է հայտնել Շոնին օգնության համար և անհետացել ամբոխի մեջ։ Տղամարդու ընկերները կատակել են, թե կանայք նրա ձեռքն են ընկնում։ «Ես նրան նկատել էի դեռ գրանցման ժամանակ և մտածել, որ նա գեղեցիկ է», – հիշում է Շոնը: Նա պատմել է, որ Հոլիվուդի օդանավակայան հասնելուց հետո կրկին նկատել է Հեյլիին ու որոշել նրան հրավիրել համերգին։ Կինը շնորհակալություն է հայտնել առաջարկի համար, սակայն հրաժարվել է, քանի որ ուներ իր ծրագրերը։
Մի քանի օր անց Հեյլին և Շոնը կրկին հանդիպել են օդանավակայանի սրահում։ Պարզվել է, որ նրանք նույն ինքնաթիռով են վերադառնում տուն։ Այդ ժամանակ կինը տղամարդուց խնդրել է իր հեռախոսահամարը, և նա այն գրել է հին ամսագրի էջում։
Հեյլին զանգահարել է Շոնին և ժամադրության հրավիրել: «Նա հագել էր ծաղկավոր կոստյում, և ես հասկացա, որ կորած եմ»,- ժպտալով հիշում է կինը։ Շոնը խոստովանել է, որ Հեյլին անմիջապես հիացրել է իրեն, իսկ ժամադրության ժամանակ այդ զգացումը միայն ավելի է սրվել։ Երիտասարդների միջեւ սիրավեպ է սկսվել, սակայն Հեյլին որոշել է դադար վերցնել ու մտածել՝ պատրա՞ստ է արդյոք նոր լուրջ հարաբերությունների։ Նա որոշ ժամանակով գնացել է Կանադա, իսկ վերադառնալուց հետո այլեւս չի բաժանվել Շոնից։
Զույգն ամուսնացել է 1997 թվականին, երկու տարի անց զույգն ունեցել է առաջին դուստրը, իսկ 11 տարի անց՝ երկրորդը։ Հեյլին եզրակացրել է, որ ինքը և Շոնը հանդիպել են ճիշտ ժամանակին և կատարելապես լրացրել են միմյանց։